Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
19.02.2024
ՄՐՑՈՒՅԹ հայագետ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված ամառային դպրոցների կազմակերպման նպատակով դրամաշնորհների տրամադրման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայագետ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված ամառային դպրոցների կազմակերպման նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը հայտարարում է հայագետ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված ամառային դպրոցներ կազմակերպելու նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթ։

Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝

  1. հայագիտության տարբեր գիտակարգերում կադրերի պատրաստում և վերապատրաստում,
  2. հայագետ կադրերի տեսական, մեթոդաբանական և գործնական կարողությունների զարգացում,
  3. հայագիտության շրջանակներում միջգիտակարգային մոտեցման ու համակարգային մտածողության խթանում:

 

Մրցույթին չեն կարող ներկայացվել՝

 

  • Հիմնադրամի նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված հայտերը։

 

ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները, վերոհիշյալ ուղղություններով ամառային դպրոց կազմակերպելու համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. մարտի 19-ը Հիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձ­րա­գույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից։

 

Հայտերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (վերջին երկու լեզուներով հայտերը ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:

 

  Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմ (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝

-         էլեկտրոնային տարբերակով՝ 19.03.2024 թ.,

-         թղթային տարբերակով՝ մինչև 26.03.2024 թ.:

 

Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված ուղղություններից  դուրս հայտերը չեն քննարկվելու:

 

Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Դրական կարծիքի դեպքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու է դրամաշնորհի պայմանագիր:

 

Մրցույթի արդյունքները հայտատուները իրենց հայտի մասով կարող են բողոքարկել արդյունքների հրապարակումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

 

Մրցույթի արդյունքները հայտարարվելու են մինչև 2024 թ. մայիսի 6-ը:

 

Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 09:00-18:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։

 

Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույցը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/materials.php?langid=1

 

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող

համահայկական հիմնադրամ


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.