Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
09.02.2024
ՄՐՑՈՒՅԹ հայագիտական աշխատությունների թարգմանության ու հանրայնացման նպատակով դրամաշնորհների տրամադրման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայագիտական հրատապ և կարևոր աշխատությունների թարգմանության ու հանրայնացման նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթի

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է հայագիտական հրատապ և կարևոր աշխատությունների թարգմանության ու հանրայնացման նպատակով 2024 թ. դրամաշնորհներ տրամադրելու մրցույթ։

Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝

  1. հայագիտության հիմնահարցերին նվիրված հիմնարար աշխատությունների թարգմանություններ,
  2. հայագիտության առանձին գիտաճյուղերում կատարված հրատապ և կարևոր աշխատությունների թարգմանություններ,
  3. հայոց պատմության կեղծարարության ու հայկական մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը և դրանց սնանկության հիմնավորմանը միտված աշխատությունների թարգմանություններ,
  4. Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պատմության իրողությունների և հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը նպաստող աշխատությունների թարգմանություններ,
  5. այնպիսի թարգմանություններ, որոնք արտերկրում հայագիտությանն առնչվող շրջանակներին հասանելի կդարձնեն հայագիտական՝ մինչ այդ անհայտ կամ անհասանելի ուսումնասիրություններ։

 

Մրցույթին պետք է ներկայացվեն թարգմանության պատրաստ աշխատություններ։

 

Մրցույթին չեն կարող ներկայացվել՝

  • հոդվածների և փաստաթղթերի ժողովածուներ,
  • գիտաժողովի նյութերի ժողովածուներ,
  • գիտական հանդեսների (պարբերականների) համարներ,
  • այնպիսի աշխատություն, որի հեղինակը հայտատուն չէ (բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվում է վախճանված հայագետի բարձրարժեք ստեղծագործություն),
  • նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։

 

ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները, վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. մարտի 11-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձ­րա­գույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու երաշխավորական կարծիք։

 

Հայտերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (վերջին երկու լեզուներով հայտերը ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:

 

Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝

-         էլեկտրոնային տարբերակով՝ 11.03.2024 թ.,

-         թղթային տարբերակով՝ մինչև 18.03.2024 թ.:

 

Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված թեմաներից դուրս հայտերը չեն քննարկվելու:

Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Հիմնադրամի կայքում մրցույթի արդյունքների հայտարարումից հետո ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու են դրամաշնորհի պայմանագրեր:

 

Մրցույթի արդյունքները հայտատուներն իրենց հայտի մասով կարող են բողոքարկել արդյունքների հրապարակումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

 

Մրցույթի արդյունքները հայտարարվելու են մինչև 2024 թ. ապրիլի 22-ը:

 

Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 09:00-18:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։

 

Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույցը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/materials.php?cid=30&arch=&langid=1

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող

համահայկական հիմնադրամ

                                     

 

 

 

 


 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.