Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
05.06.2018
Մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնա­դրամը 2018 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախա­գծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության ոլորտում կուտակված հրատապ խնդիրների լուծմանը։

ՀՈՒՖՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առաջարկում է առավել ուշադ­րութ­յուն դարձնել հայագիտության հետևյալ ուղղություններին.

ա) Ցեղասպանության հետևանքների հաղթահարման խնդիրներ.

բ) օսմանյան Թուրքիայի և Մերձավոր Արևելքի նորագույն պատմության հիմնահարցեր.

գ) Արցախի պատմական անցյալի հետազոտման և մշակութային արժեքների պահպանման խնդիրները.

դ) 21-րդ դարի հայագիտության մարտահրավերները

ե) Հայոց պետականության զարգացման արդի փուլը

Ֆինանսավորման ներկայացված ծրագրերին հատկացվում է 1 տարի ժամկետ։

Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրակա­նաց­ման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համա­պա­տաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։

Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։

Մրցութային հանձնաժողովը աշխատանքները կսկսի հայտարարությունը տպագրելուց մեկ ամիս անց։

 Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝

ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ

հեռախոս. 52 13 62

 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 

 

 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.