Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ու Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի նախաձեռնությամբ 2026թ․ հոկտեմբերի 23-ին տեղի կունենա «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողովը:
Գիտաժողովը կարևոր հարթակ է մասնագետների միջև գիտական երկխոսության ծավալման, ոլորտում իրականացվող հետազոտություններին ծանոթանալու, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների հաստատման համար։ Այն նաև կնպաստի համատեղ գիտական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ միտված Լոռվա պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու պահպանությանը։
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://u.to/_7vgIg