Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
04.09.2026
Հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղի կունենա Միջնադարագիտական 12-րդ միջազգային գիտաժողովը

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2026 թ. նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում տեղի կունենա  Միջնադարագիտական 12-րդ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն։

Մինչև սույն թվականի սեպտեմբերի 12-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:

Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝  matenadaranmedievalstudiesconf@gmail.com:

Մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին: Արտասահմանից եկող սահմանափակ թվով մասնակիցների կարող է տրամադրվել ֆինանսական աջակցություն ճամփորդության նպատակով։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

 

Ավելի մանրամասն տե՛ս՝  https://u.to/EsOtIg


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.