Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ 2026թ․ սեպտեմբերի 25-26-ը տեղի կունենա «Հյուսիսային Հայաստանը պատմության և մշակութային փոխազդեցությունների խաչմերուկում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը նվիրված է պատմական Մեծ Հայքի հյուսիսային շրջանների՝ Տայքի և Գուգարքի, ինչպես նաև Այրարատ նահանգի Վանանդ և Շիրակ գավառների պատմության և մշակույթի տարբեր հիմնախնդիրների ու բարդ հարցերի լուսաբանմանը։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 01.09.2026 թ. ՇՀՀ կենտրոնի էլ. հասցեին՝ shirakihatagitakan@gmail.com, ուղարկել մասնակցության հայտը, զեկուցման համառոտագիրը /250-300 բառ/ և զեկուցումը՝ հոդվածի տեսքով։
Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 10-ը։ Գիտական հոդվածները կհրատարակվեն գիտաժողովից հետո՝ նյութերի առանձին ժողովածուով։ Ժողովածուին կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ՝ DOI։
Գիտաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից: Աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։
Ավելի մանրամասն տե´ս՝
https://www.facebook.com/shiraki.hayagitakan/posts/pfbid032DUYYjPwiqN8aAB88LEzCgqxdS7p59fkfDJxkyjkqC1
E6MSXJsovyax5RexJisyql