Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
10.10.2025
Հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղի կունենա «Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովը

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ս.թ. դեկտեմբերի 8-10 ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կանցկացվի «Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովը:

Միջազգային գիտաժողովի նպատակը հայաստանյան և տարբեր երկրների ցեղասպանագետների զեկուցումների և դրանց հաջորդող քննարկումների միջոցով ցեղասպանագիտության ոլորտում գրանցված նորագույն ձեռքբերումների, նաև առկա խնդիրների, այդ թվում՝ ժխտողականության դեմ պայքարի միջոցների պարզաբանումն է։ Գիտաժողովի միջոցով հայ ցեղասպանագիտական հանրույթը հնարավորություն կունենա իրազեկվելու նաև այլ ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ձեռք բերված փորձառությունների մասին։ Գիտաժողովը կդառնա կարևոր հարթակ հայ և միջազգային ցեղասպանագիտության փոխներթափանցման և հետագա համագործակցության արդյունավետ զարգացման համար։

Գիտաժողովն արտերկրի և հայաստանյան ցեղասպանագետներին հնարավորություն կընձեռի ամփոփել ցեղասպանությունների միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման հետ կապված տեսլականները, համատեղ կերպով որոշարկել այդ ուղղությամբ տարվելիք աշխատանքները, նաև քննարկել այդ ու այլ տեսանկյուններից դեռևս չլուծված հարցերն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

 

Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 50 առաջատար փորձագետներ, գիտնականներ և մասնագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուանդայից, Բուրունդիից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից և Արգենտինայից:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը:

 

Ավելի մանրամասն տե´ս՝ https://www.ysu.am/sci/764/seminars/87898#mce_temp_url#

 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.