Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
02.09.2025
Հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղի կունենա «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովը

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ 2025թ․ դեկտեմբերի 11-12-ը տեղի կունենա «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովը:

Միջազգային գիտաժողովի կազմակերպման նպատակն է ՀՀ-ում և Սփյուռքում գործունեություն ծավալող, հայ և այլազգի հայագետների մասնակցությամբ քննարկել պատմության դասավանդման տեսական ու մեթոդաբանական տարբեր առումներին վերաբերող հարցեր, պատմության դասավանդման տեսության, հետազոտությունների մեթոդաբանության, միջգիտակարգային հետազոտությունների՝ պատմագիտական կրթության արդի միտումներին համապատասխանեցնելու խնդիրներ։ Կարևոր նշանակություն է տրվելու առանձին գիտակարգերի (Հայոց և Համաշխարհային պատմություն,Հայաստանի հարակից երկրների պատմություն, հնագիտություն, մշակութային մարդաբանություն, մշակութաբանություն, արվեստաբանություն ու այլ գիտակարգեր) մեթոդների քննարկման ու կրթական գործընթացում դրանց ինտեգրման, փոխլրացման, համադրման խնդիրներին։ Ըստ այդմ, գիտաժողովը կունենա նաև կարևոր կիրառական նշանակություն, իսկ տարբեր գիտակարգերի ու բուհերի ներկայացուցիչների մասնակցությունը թույլ կտա արդյունքները տարածել ու կիրառել ՀՀ բուհական համակարգում ընդհանրապես։

Գիտաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից:

 

Գիտաժողովին մասնակցության հայտերը, ինչպես նաև զեկուցումների համառոտ տարբերակը /մինչև 500 բառ/ խնդրում ենք մինչև 2025թ․ նոյեմբերի 1-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին․ conferencehistory@ysu.am․ 

Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

 

Ավելի մանրամասն տե´ս՝ https://www.facebook.com/profile.php?id=61550758412702#mce_temp_url#


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.