Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
29.07.2025
Հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղի կունենա «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» խորագրով միջազգային գիտաժողովը

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ 2025թ․ հոկտեմբերի 23-25-ը տեղի կունենա «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» խորագրով միջազգային գիտաժողովը:

 Միջազգային գիտաժողովի կազմակերպման նպատակն է առաջին անգամ Հայաստանում համախմբել ամրոցներով, ռազմական ենթակառուցվածքներով և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող հնագետների, ճարտարապետների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգության պահպանությունը և կառավարումն իրականացնող փորձագետների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հետազոտողների՝ խթանելու Հայաստանում և հարակից երկրներում ամրոցների և պաշտպանական համակարգերի համապարփակ ուսումնասիրությունները:

Գիտաժողովը հնարավորություն կտա ներկայացնել պաշտպանական ենթակառուցվածքների վերաբերյալ նոր հետազոտությունները և ընդգծել նրանց ռազմավարական, քաղաքական և տնտեսական դերը տարբեր ժամանակաշրջաններում:

 

Գիտաժողովին մասնակցելու համար`

 Մինչև սույն թվականի հուլիսի 30-ը ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 300-350 բառի սահմաններում` ներառյալ զեկույցի վերնագիրը, մասնակցի անունը, ազգանունը, հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները ևս կարող են մասնակցել):

Հիմնադրույթներն անհրաժեշտ է ուղարկել fortresses.conference@iae.am  էլ. հասցեին:

Ներկայացված հայտերի ընտրությունը տեղի կունենա մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը:

Գիտաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից:

 

 Ավելի մանրամասն տե´ս՝  https://iae.am/hy/announcement/217#mce_temp_url#

 

 

 

 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.